ՀՀ կառավարությունը 148,5 մլն դրամ տրամադրեց 2 ձեռագրերի գնման համար

https://arm.sputniknews.ru/20261022/hh-karavarutjuny-1485-mln-dram-tramadrec-2-dzeragreri-gnman-hamar-108419596.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2144/08/21440804_200:0:1400:900_1920x0_80_0_0_4dd489cd7cdac0883b5b9c16aff48666.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մատենադարան, հհ կառավարություն, ժաննա անդրեասյան, ձեռագիր

հայաստան, մատենադարան, հհ կառավարություն, ժաննա անդրեասյան, ձեռագիր

Բաժանորդագրվել

Մատենադարանը բանակցությունների արդյունքում շուրջ 100 հազար եվրոյով նվազեցրել է ձեռագրերի գնման արժեքն ու առաջնային գնորդի կարգավիճակ ստացել։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը 5 տարբեր ձեռագրեր է ներկայացրել վաճառքի։ Մատենադարանի բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության հասնել ինչպես գնի, այնպես էլ ժամկետների հարցում։

«Այս 5 ձեռագրերի համար նախապես 600 հազար եվրո արժեքն իջեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ բոլոր հարկերն ու այլ վճարները։ Սեփականատերը համաձայնել է նաև Մատենադարանին շնորհել առաջնահերթ գնորդի կարգավիճակ 6 ամիս ժամկետով, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան միջոցների առկայության դեպքում ձեռք բերել ձեռագրերը»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ հաշվի առնելով ձեռագրերից 2-ի բացառիկ պատմամշակութային և գիտական արժեքը՝ նպատակահարմար են գտնում դա անել կառավարության աջակցությամբ։ Ձեռագրերից ավելի վաղ ժամանակագրվողը 1353թ․ Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որի գնահատված արժեքը 250 հազար եվրո է։ Այն բովանդակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի կազմին նաև ամրացված է փղոսկրե հարթաքանդակ։ Երկրորդ մատյանը 1695թ․ Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած ավետարանն է, որի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։

Մատենադարանի հարևանությամբ ստեղծվելիք կանաչ ճեմուղիների հիմքը դրվեց

Leave a comment