Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթի փոխադրման ժամանակ չորս նավ է հարված ստացել, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ բոլոր չորս նավերի վրա հրդեհներ են բռնկվել։ Անձնակազմերի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել։
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի մոտակայքում երեք նավ է հարվածել ռազմածովային ականների։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե նավերը շարունակեն օգտագործել «անօրինական երթուղիները», հակամարտությունը կարող է ընդլայնվել՝ ներառելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները։