«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Բականովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Մարսի հետազոտման համատեղ առաքելության շրջանակում անցնում են գործնական փուլի և սկսում են անհրաժեշտ սարքավորումների ու տեխնիկայի արտադրությունը։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Ինչու է դա կարևոր. Մոսկվայի և Պեկինի միջև տիեզերական խորացված համագործակցությունը դուրս է գալիս միայն Մարսի ուսումնասիրության շրջանակներից: «Вести»-ին տված հարցազրույցում Բականովը ներկայացրել է տիեզերական փոխգործակցության ևս երկու առանցքային ուղղություն՝ Լուսնի համատեղ հետազոտությունները և ГЛОНАСС ու BeiDou նավիգացիոն համակարգերի հնարավորությունների միավորումը:
Ռուս-չինական տիեզերական համագործակցության 3 հիմնական ուղղությունները.
-
1. Մարսի հետազոտություն.
-
2. Լուսնային ծրագրեր.
-
3. Նավիգացիոն համակարգերի ինտեգրում.