Հայաստանում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին մոլորվել է. ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ. ԱԱԾ

Հայաստանում՝ Տավուշի մարզում  հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին մոլորվել է, հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը


ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում՝ Տավուշի մարզում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին մոլորվել է, հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։


ԱԱԾ-ի տեղեկացմամբ, 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 


«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։


ԶԼՄ-երի տեղեկություններով Ադրբեջանի քաղաքացին հովիվ է։


Leave a comment