Իրանի հարավում մի քանի պայթյուն է լսվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Պայթյունների աղբյուրն առայժմ հայտնի չէ, նշում է գործակալությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հարավում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

«Մի քանի րոպե առաջ մի քանի պայթյուն է լսվել Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանի Քարփան ավանում»,-նշում է գործակալությունը:

Ինչպես հստակեցնում է գործակալությունը, պայթյունների աղբյուրն ու բնույթն առայժմ անհայտ են:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment