Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Չեխ թենիսիստ Կարոլինա Մուխովան դարձել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա Ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցը, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը:

Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աշխարհի 10-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկը Նինբոյում (Չինաստան) ընթացող WTA շարքի մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղում վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:

WTA Finals-ում այս տարի հանդես կգան Ելենա Ռիբակինան (Ղազախստան), Արինա Սաբալենկան (Բելառուս), Միրա Անդրեևան (Ռուսաստան), Ջեսիկա Պեգուլան, Կոկո Գաուֆը (երկուսն էլ՝ ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Լինդա Նոսկովան և Կարոլինա Մուխովան (երկուսն էլ՝ Չեխիա)։

Տարվա Ամփոփոիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 8-15-ին Ինդիան Ուելսում (ԱՄՆ):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment