«Այսօր Ստեփանավանում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ իշխանությունները ևս գիտակցում էին, որ Ստեփանավանում պարտվելու են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
««Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ու կուսակցության 14 համակիրների ձերբակալությունները վկայում են, որ իշխանությունը գիտակցում են, որ իրենք պարտվելու են։ Տեսանյութում երևում է, որ դրանք շտաբի աշխատակիցներ են։ Շտաբն աշխատում է, ինչը ծախսեր է ենթադրում, բայց դա ամենևին չի նշանակում, թե որևէ մեկին կաշառել են․․․ Հիմա իշխանությունների վախն այնքան մեծ է, որ նրանք չեն սպասում ընտրությունների արդյունքներին և էս գլխից՝ ընտրություններից 3-4 օր առաջ փորձում են ընդդիմադիր թեկնածուին մեկուսացնել»,- հավելեց Աբրահամյանը։