https://arm.sputniknews.ru/20261021/ishkhanutjuny-vakhecav-spasvvogh-partutjunic-tigran-abrahamjany-stepanavani-depqeri-masin-108395393.html
Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին
Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահ է, որ չնայած իրականացվող հետապնդումներին՝ իրենց ուժը հաղթելու է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T18:14+0400
2026-10-21T18:14+0400
2026-10-21T18:14+0400
հայաստան
ստեփանավան
տիգրան աբրահամյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108394645_0:0:1500:844_1920x0_80_0_0_d45bfeeb028322faab01f0ca89385dbb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը հասկացել է, որ պարտվում է գալիք ընտրություններում և ստիպված եղավ նման քալերի դիմել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և համակիրների ձերբակալության մասին։Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և մի քանի այլ համակիրների կալանքի միջնորդությունները։Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում հետապնդումը սկսվում էր ընտրություններից հետո, ինչպես Մամիկոն Ասլանյանի դեպքում եղավ, հիմա դրան չեն էլ սպասում և փորձում են վտանգն այս գլխից կանխել։Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ պայքարը շարունակելու են։ Ըստ նրա՝ իշխանությունները հասկանում են՝ եթե պարտվեն Ստեփանավանում, ապա նաև մյուս համայնքներում դա կա կլինի։Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ընտրախախտումներն այնքան շատ են, որ անգամ այն գործիչները, որոնք ժամանակին պաշտպանում էին իշխանությանը, չեն կարողանում լռել տեղի ունեցողի մասին։Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը):
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108394645_196:0:1321:844_1920x0_80_0_0_ab274b0b0e25b4d28a51539d3e597ff6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստեփանավան, տիգրան աբրահամյան
հայաստան, ստեփանավան, տիգրան աբրահամյան
Բաժանորդագրվել
Պատգամավորը վստահ է, որ չնայած իրականացվող հետապնդումներին՝ իրենց ուժը հաղթելու է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը հասկացել է, որ պարտվում է գալիք ընտրություններում և ստիպված եղավ նման քալերի դիմել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և համակիրների ձերբակալության մասին։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և մի քանի այլ համակիրների կալանքի միջնորդությունները։
«Եթե շտաբ է, պետք է աշխատի, որոշակի ծախսեր էլ լինեն, բայց դա չի նշանակում իրենց ասած ընտրակաշառքը»,- նշեց Աբրահամյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանն ու ձայնագրությանը, ըստ որի՝ խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ։
Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում հետապնդումը սկսվում էր ընտրություններից հետո, ինչպես Մամիկոն Ասլանյանի դեպքում եղավ, հիմա դրան չեն էլ սպասում և փորձում են վտանգն այս գլխից կանխել։
Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ պայքարը շարունակելու են։ Ըստ նրա՝ իշխանությունները հասկանում են՝ եթե պարտվեն Ստեփանավանում, ապա նաև մյուս համայնքներում դա կա կլինի։
Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ընտրախախտումներն այնքան շատ են, որ անգամ այն գործիչները, որոնք ժամանակին պաշտպանում էին իշխանությանը, չեն կարողանում լռել տեղի ունեցողի մասին։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը):