Զելենսկին համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ Ուկրաինայի տարածքի 25%-ի կորստով

Բաժանորդագրվել

Հեռուստաալիքի եթերում նա դրական է պատասխանել հաղորդավարի հարցին՝ հայտարարելով, որ ցանկանում է պահպանել երկրի տարածքի 75 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել խաղաղության համաձայնագրի կնքումը, որի դեպքում Ուկրաինան կկորցնի իր տարածքի մոտ 25%-ը, իսկ մարտական գործողությունները կդադարեցվեն ներկայիս առաջնագծի երկայնքով: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լրագրողը Զելենսկուն հարցրել է՝ նա կհամաձայնի՞ գործարքի, որը ենթադրում է ներկայիս բնագծերով հակամարտության սառեցում և Ուկրաինայի տարածքի երեք քառորդի կամ ավելիի պահպանում:

«Այո։ Եթե մենք հենց հիմա պետք է ամեն ինչ սառեցնենք՝ կարծում եմ, որ դա այս պատերազմն ավարտելու իրական հնարավորություն է», — պատասխանել է Զելենսկին։

Հայտարարությունը հնչել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումների վերսկսման ֆոնին։ Նախօրեին ամերիկյան պատվիրակությունը Օսլոյում խորհրդակցություններ է անցկացրել Կիևի և եվրոպական ներկայացուցիչների հետ, իսկ այսօր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ և քննարկել կարգավորման առաջարկները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Leave a comment