Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է վիրավորվել. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260213/belgvorvodi-marzum-atsi-pajtjuni-hetevanqvov-kin-e-viravvorvel-marzpet-98787718.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249647_0:280:960:1000_1920x0_80_0_0_fbf64c42421d2d245e930f137d429cb2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), կին, վիրավոր

ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), կին, վիրավոր

Բաժանորդագրվել

Վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով Բելգորոդի մարզի Գրաֆովկա գյուղում կին է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Շեբեկինոյի շրջանի Գրաֆովկա գյուղում թշնամու դրոնի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։ Նրան ականապայթյունային վնասվածքով և կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով առաջին բուժօգնություն է ցուցաբերվել տեղի ամբուլատորիայում»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ պայթյունից վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment