«Այս սարսափելի շինարարությունը բոլորիս երեխաների կյանքի հաշվին է». Քրիստինա Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ագահությունը ոչ մի լավ տեղ չի տանում։ Բազմիցս եմ ասել, որ այս սարսափելի և ոչ մի ստանդարտի չհամապատասխանող շինարարությունը բոլորիս երեխաների կյանքի հաշվին է։
     Շինարարության բում՝ առանց էկոլոգիական հաշվարկի Երևանում իրական շինարարական բում է, 2014-2024 թթ․ ընթացքում մայրաքաղաքում շինարարական ակտիվությունը 10 տարվա կտրվածքով ավելի քան եռապատկվել է։ Շինարարության ծավալների կտրուկ աճը հատկապես նկատելի է 2018 թվականից հետո։ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալների համաձայն, եթե 2014 թվականին քաղաքապետարանի կողմից տրվել է 1430 շինարարական թույլտվություն, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 4236-ի»:

Leave a comment