Մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական, դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում. Միրզոյանը՝ Ղահրամանյանին

Մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական, դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում. Միրզոյանը՝ Ղահրամանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական, դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում, իսկական դաշնակցականներն ու քոչարյանականներն այստեղ նստած են, ձեզ այս ինչ մարտահրավեր է, լավ չի ստացվում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանին՝ ասաց Արտաքին  գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը խոսելով ԹՐԻՓՓ-ի մասին՝ նշեց. «Մենք ուզում ենք օր առաջ ոչ միայն ավարտել փաստաթղթային գործընթացները, այլև սկսել շինարարական աշխատանքները և օր առաջ տեսնել այդ գնացքները գնալիս, հոսանքը միմյանց վաճառելիս, սա ՀՀ-ի շահն է: Երաշխիքը փոխշահավետությունն է, մի իրական երաշխիք կա՝ շահը: Երկու պետություն շահ ունեն միմյանց հետ առևտուր անելու՝ ունեն, մենք շահ ունենք, չենք ուզում պատերազմ, ուզում ենք խաղաղություն և համագործակցություն: Ադրբեջանից լսում ենք նույնը, Ադրբեջանից տեսնում ենք իրենց տարածքի բացում մեր տրանզիտի համար, ապրանքներ են գալիս, գնում մինչև ԹՐԻՓՓ-ի գործարկումը, տեսնում ենք՝ խաղաղություն կա»:

Leave a comment