ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

https://arm.sputniknews.ru/20261021/mip-nerkajacucichnery-chhajtararvats-ajc-en-katarel-armavir-qkh-108362862.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_4ed67b20e83c2412de8a036f81416690.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, «արմավիր» քկհ, դատապարտյալ, հացադուլ, անահիտ մանասյան

հհ միպ, «արմավիր» քկհ, դատապարտյալ, հացադուլ, անահիտ մանասյան

Բաժանորդագրվել

Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրներով պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում առանձնազրույցներ են անցկացվել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։

«Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ազատազրկված անձանց բարձրաձայնած հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

Նշվում է, որ այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, իսկ արձանագրված խնդիրների առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու շուրջ 1 ամիս հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանին։
ՔԿՀ-ներում ազատազրկված անձինք հաճախ են հացադուլ հայտարարում՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տրամադրվող բուժօգնության, պայմանների վերաբերյալ` պահանջելով գործի վերանայում և այլն։

Leave a comment