Եվրոպայում մտահոգված են` Թրամփն ավելի շատ համակրում է Պուտինին, քան Զելենսկուն․ Politico

https://arm.sputniknews.ru/20261021/evrvopajum-mtahvogvats-en-trampn-aveli-shat-hamakrum-e-putinin-qan-zelenskun-politico-108361261.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/10/92426164_187:0:1575:1041_1920x0_80_0_0_ac1e9705110d6e3c318d8674afab52ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, եվրոպա

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, եվրոպա

Բաժանորդագրվել

Պարբերականը նշում է, որ Թրամփի անձնական համակրանքը Ռուսաստանի կողմն է, ոչ թե Ուկրաինայի։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայում Ուկրաինայի նկատմամբ ավելի թշնամական դիրքորոշումը կապում են ԱՄՆ նախագահի անձնական նախապատվությունների հետ, գրում է Politico-ն:

«Թրամփին դուր չի գալիս Զելենսկին: Պարզապես դուր չի գալիս նրան: Դրա պատճառով խաղաղության հասնելու գործում ԱՄՆ-ից օգնություն ստանալն ավելի է բարդանում»,-դժգոհել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:

ԵՄ դիվանագետը հիշեցրել է, որ ամերիկացի առաջնորդը քննադատել է Ուկրաինային, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, սակայն գրեթե երբեք քննադատական որևէ խոսք չի ասել Պուտինի հասցեին:

«Ապշեցնող է: Մենք գործ ունենենք մի վարչակազմի հետ, որը, ըստ ամենայնի, ավելի շատ ռուսամետ է տրամադրված»,-նկատել է նա:

Ավելի վաղ Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե Զելենսկին չցանկանա գործարք կնքել, դա կհանգեցնի «շատ վատ հետևանքների»: Ընդ որում, Ռուսաստանը նա համեմատել էր «մեծ մեքենայի» հետ, որը «շարունակում է անշեղորեն առաջ շարժվել»:

Սպիտակ տան ղեկավարը նաև համոզված է, որ Ուկրաինայի առաջնորդը վաղուց կարող էր խաղաղություն կնքել, և եթե լսեր իրեն, ապա «կարող էր շատ ավելի շահավետ գործարք կնքել»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի համար Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում կարևոր է, որպեսզի Կիևը ներկայացնի «իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել» մարտական գործողությունները դադարեցնելու համար:

Leave a comment