Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա Արտաշատի ՏԻՄ ընտրությունների ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքը

«ՀՅԴ Հայաստան»-ը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ արտաշատցիներ,

Հանդիպում ենք հոկտեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ին, Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների Հայ Յեղափոխական Դաշնակցության ամփոփիչ հանրահավաքին՝ Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։

Հանո՛ւն մեր քաղաքի, հանո՛ւն արդար ու արժանապատիվ Արտաշատի, հանո՛ւն մեր երկրի։

Ժամանակն է ընտրելու։ Ընտրելու՛ ընկերոջդ։

Հանրահավաքին կմասնակցի նաև ազգային երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը:

Ընտրի՛ր ընկերոջդ։

Ընտրի՛ր համար 10-ը»։

 

Leave a comment