Հասարակություն
20.10.2026 | 22:03
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգն աշխատում է խափանումներով։
«Ներկայում մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։