Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով ԼԺՀ–ում զոհեր և վիրավորներ կան. Պասեչնիկ

https://arm.sputniknews.ru/20261020/ukrainaji-zinuzhi-hardzakman-hetevanqvov-lzhhum-zvoher-ev-viravvorner-kan-pasechnik-108339749.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/16/102477701_160:0:1120:720_1920x0_80_0_0_a94de9eb042dc9982f04f26d2100bd13.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), լուգանսկ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերի թիրախում տրանսպորտային միջոցներ, բնակելի տներ, քաղաքացիական և կոմունալ ենթակառուցվածքներ են հայտնվել:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Լուգանսկում 2 մարդ է զոհվել, ևս 8-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Ծանր օր մեր հանրապետության համար. 2 մարդ զոհվել է, ևս 8-ը` վիրավորվել։ Նովոայդարի շրջանում նեոնացիստները հարձակվել են «Գազելի» և մարդատար ավտոմեքենաների վրա, 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Նովոայդար-Ստարոբելսկ ավտոճանապարհի հատվածում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, ևս մեկը վիրավորվել է»,- տելեգրամյան ալիքում գրել է Պասեչնիկը։

Ինչպես նշել է ԼԺՀ ղեկավարը, Ուկրաինայի ԶՈւ-ն Ստարոբելսկի շրջանում հարձակվել է քաղաքացիական ավտոմեքենայի վրա, տուժել է առաքիչը: Սևերոդոնեցկում ուկրաինական անօդաչուն «Գազելի» է հարվածել, վիրավորվել է մեկ տղամարդ։

Կրեմեննայայի շրջանում ևս միկրոավտոբուս է թիրախավորվել, տուժել է մեկ կին։ Հարվածի տակ է հայտնվել նաև հեծանիվով ընթացող մեկ այլ կին։

«Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – նշել է Պասեչնիկը։

Ուկրաինայի զինված ուժերի թիրախում են հայտնվել նաև տրանսպորտային միջոցներ, բնակելի տներ, քաղաքացիական և կոմունալ ենթակառուցվածքներ Կրասնի Լուչի, Լիսիչանսկի, Սվատովսկի, Անտրացիտովսկի, Պերևալսկի, Տրոիցկի, Ստարոբելսկի, Ստանիչնո-Լուգանսկի շրջաններում:

«Բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներգրավված են հետեևանքների վերացման գործում։ Քննիչներն արձանագրում են նեոնացիստների հանցագործությունները։ Հակաօդային պաշտպանության համակարգերով և ուժերով շուրջ 40 օդային թիրախ է խոցվել հանրապետության տարածքում»,– հայտնել է ԼԺՀ ղեկավարը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment