Բաժանորդագրվել
Ըստ ՆԳՆ–ի` 2 տղամարդու միջև գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել։
երեվան, 20 հոկտեմբերի – sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, ժամը 06։00-ի սահմաններում։
«Հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Նրան գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։ Վերջինը հայտնաբերվել և ձերբակալվել է, նա նախաքննական մարմին է ներկայացվել։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կատարվում է նախաքննություն։
Shamshyan.com-ն էլ գրել է, որ տղամարդը կրակոցներ է արձակել տուն մտած գողին վնասազերծելու համար ։ Կայքը հայտնել է նաև, որ հրազենային վնասվածք ստացած անձին «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով են տեղափոխվել Երևանի «Աստղիկ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է։
Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ծերուն Հ.-ն է։