Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան հերթական անօդաչու թռչող սարքն է ոչնչացվել. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20261020/hvormuzi-neghuci-erknqum-amerikjan-hertakan-anodachu-trchvogh-sarqn-e-vochnchacvel-ihpk-108328590.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/17/61590226_67:0:974:680_1920x0_80_0_0_e3d05f178ccc0fedf3c7b4a35cc83f53.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ինքնաթիռ, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ինքնաթիռ, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանի ԶՈւ-ից պնդում են, որ սա ամերիկացիների թվով 54-րդ խոցված ԱԹՍ-ն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իրանի ԻՀՊԿ-ն պնդում է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում խոցել է ամերիկյան հերթական MQ-9 Reaper անօդաչութռչողսարքը:

Կորպուսից հայտնել են, որ ԱԹՍ-ն որսացել և ոչնչացրել են ՀՕՊ նորագույն համալիրի միջոցով, որը գործում էր երկրի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կառավարման ներքո:

Իրանական կողմի պնդմամբ՝ սա հակամարտության ընթացքում ոչնչացված ամերիկյան 54-րդ MQ-9 Reaper անօդաչուն է։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Leave a comment