Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի ազգային հավաքականից:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև 255 եվրոյով տուգանել է 41-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ռոնալդուն պատժվել է ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիացիների դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում:

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment