«Ուժեղ Հայաստանի» պատգամավորը դիմել է Փաշինյանին. հայտնի է պատճառը

https://arm.sputniknews.ru/20261020/uzhegh-hajastani-patgamavvory-dimel-e-pashinjanin-hajtni-e-pattshary-108321702.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106719183_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8472d210f984fac865a2c3b72023ae9b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան

նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Մինչ այս, Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրությունների ֆոնին որևէ մեկի նկատմամբ ճնշում գործադրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններից առաջ ցանկացած ճնշման վերաբերյալ ազդարարելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել է ընդամենը 3 մարդ: Այս մասին Փաշինյանը հայտնել է սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը գրառում էր արել, որտեղ ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի:

Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն է, ով ճնշումների մասին հաղորդագրությամբ լինք է ուղարկել։ Վարչապետը հաղորդագրությունը վերահասցեագրել է տեսչական մարմին՝ ստուգման:

«Տեսչական մարմնին հանձնարարել եմ, որ շտապ ստուգեն, որովհետև խոսքը քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու մասին է: Մյուսն էլ տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում, չէր կարդում, անգիր չէր ասում, ուղղակի ելույթ էր ունենում: Դա էլ Հակակոռուպցիոն կոմիտե եմ ուղարկել: Մյուս նամակում էլ հեղինակն ասում էր, որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց իրենց համայնքում սխալ թեկնածու է առաջադրվել»,- ասում է Փաշինյանը:

Նա խնդիր է համարում, որ ՀՀ-ում կարող է որևէ մեկն ասել, թե վախի մթնոլորտ կա: Պնդում է՝ ոչ ոք չպետք է վախենա, բայց մյուս կողմից էլ իր իրավունքների համար հետևողական պետք է լինի ու պաշտպանի դրանք: Նա վստահեցնում է, թե այդ քաղաքացիներին իրենք պաշտպանել են, պաշտպանում են ու կպաշտպանեն:

Փաշինյանը չի բացառում, որ որևէ գյուղապետ, համայնքապետ, ոստիկան կամ վարչական շրջանի ղեկավար կարող է ինչ-որ քաղաքացու վրա ճնշում գործադրել, քանի որ ինքը չի կարող այդ ամենի մասին իմանալ:

Leave a comment