Փաշինյանը շփոթել է Ղազախստանը և Ղրղզստանը ու ազատել արարողակարգի պետին

https://arm.sputniknews.ru/20261020/pashinjany-shpvotel-e-ghazakhstany-ev-ghrghzstany-u-azatel-ararvoghakargi-petin-108321025.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0d/105727567_0:0:1422:1066_1920x0_80_0_0_b91557be3d0a38c94a6c133b968b0766.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ղրղզստան, ղազախստան, նախագահ, ազատում, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

նիկոլ փաշինյան, ղրղզստան, ղազախստան, նախագահ, ազատում, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)

Բաժանորդագրվել

Գագիկ Վանոյանն այդ պաշտոնում վերանշանակվել էր օգոստոսին:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը COP17-ի շրջանակներում ելույթի ընթացքում շփոթել է Ղազախստանն ու Ղրղզստանը, և աշխատանքից ազատել արարողակարգի պետ Գագիկ Վանոյանին: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նշենք, որ արարողակարգի պետին աշխատանքից ազատելու որոշումը եղել է հոկտեմբերի 19-ին, իսկ Փաշինյանը սխալը թույլ է տվել հոկտեմբերի 18-ին ելույթի ժամանակ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի պատասխանատու Գագիկ Վանոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի պատճառը պաշտոնական ելույթի ընթացքում թույլ տրված վրիպակն է եղել։ Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ»,- գրում է թերթը։

Նշվում է, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։

Հղում անելով իր աղբյուրներին՝ պարբերականը նշում է, որ այդ տեղեկությունը լարվածություն և զարմանք է առաջացրել կառավարության ներսում։ Ըստ թերթի աղբյուրների՝ Գագիկ Վանոյանը ակտիվ, պատրաստակամ և իր աշխատանքին պատասխանատու մոտեցող երիտասարդ է: Նրա մասին նշում են նաև, որ նման վրիպակի պատճառով պաշտոնից ազատելու որոշումը բոլորի համար շատ անսպասելի է եղել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին էր Գագիկ Վանոյանին վերանշանակել այդ պաշտոնում:

Leave a comment