Ռոնալդուն որակազրկվել է 30 օրով և տուգանվել 255 եվրոյով

https://arm.sputniknews.ru/20261019/rvonaldun-vorakazrkvel-e-30-orvov-ev-tuganvel-255-evrvojvov-108318297.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/05/93209018_180:0:1600:1065_1920x0_80_0_0_4bf6c85d46ac50a4551115f92caa8246.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քրիշտիանու ռոնալդու, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, պորտուգալիա, որակազրկում

քրիշտիանու ռոնալդու, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, պորտուգալիա, որակազրկում

Բաժանորդագրվել

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագին սպառնում էր մինչև վեց ամսվա որակազրկում, սակայն նա խուսափել է առավելագույն պատժից:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ, 41-ամյա հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է 30 օրով, ինչպես նաև տուգանվել 255 եվրոյով` գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ազգային թիմի ճամբարն ինքնակամ լքելու համար: Նման որոշում է կայացրել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) կարգապահական խորհուրդը։ Այդ մասին հայտնել է «A Bola» մարզական պարբերականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) Ռոնալդուին ժամանակավորապես հեռացրել է ազգային հավաքականի խաղերից:

Ռոնալդուին սպառնում էր մինչև վեց ամսվա որակազրկում, սակայն նա խուսափել է առավելագույն պատժից:

«Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել դեռևս սեպտեմբերին, սահմանված արգելքի ժամկետն արդեն սպառվում է, ինչը թույլ կտա ֆուտբոլիստին մասնակցել նոյեմբերին կայանալիք հանդիպումներին։ Սպասվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 14-ին՝ Դանիայի, ինչպես նաև Ուելսի դեմ Ազգերի լիգայի առաջիկա խաղերում»,– գրել է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» աստղային ֆուտբոլիստը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Կոպենհագենում տեղակայված մարզաբազայից՝ Դանիայի դեմ խաղից առաջ։ Լարվածությունը ծագել էր Նորվեգիայի դեմ նախորդ հանդիպման ժամանակ, երբ Ժեզուշը Ռոնալդուին ուղարկել էր նախավարժանքի, սակայն այդպես էլ նրան խաղաժամանակ չէր տրամադրել: Ասուլիսի ժամանակ էլ մարզիչը հայտարարել էր, որ «խաղացողը չի մասնակցել Նորվեգիայի դեմ խաղին և չի խաղա նաև Դանիայի դեմ»։

Արձագանքելով կատարվածին՝ Ռոնալդուն ընդգծել էր, որ մարզիչը երկու անգամ դրժել է իրեն տված խոստումը. նախ չէր ընդգրկել խաղին, ապա հրապարակավ չէր պատմել միջադեպի մասին, թեև պարտավորվել էր դա անել։ Միևնույն ժամանակ, հարձակվողը ներողություն էր խնդրել հավաքականից ու երկրպագուներից՝ հաստատելով, որ չի պատրաստվում ավարտել միջազգային կարիերան:

Նշենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում՝ դառնալով 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a comment