Ավարտվել է Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը: Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է: Իսկ մրցաշարի լավագույն մարզիկ ճանաչվեց երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն է,…