Քաղաքականություն
13.02.2026 | 17:07
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը ևս տեղի կունենա եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական ձևաչափով՝ փետրվարի 17-18-ը Ժնևում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Politico-ն ավելի վաղ գրել էր, որ ամերիկացի պաշտոնյաները կարծում են՝ առաջիկա բանակցություններում, հավանաբար, որոշակի առաջընթաց կգրանցվի։
Ուկրաինայի հարցով բանակցությունների նախորդ՝ երկրորդ փուլը տեղի էր ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։ Ռուսական պատվիրակությունն այն ժամանակ գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինան պատրաստվում է մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին, լրագրողներին հայտնել են նախագահի գրասենյակից, հաղորդում է BBC-ի Ուկրաինայում գտնվող թղթակիցը։
Նախագահի գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի