Ինքնաթիռ է արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

Թել Ավիվից Վիեննա թռչող «Ավստրիական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում`պայթելու սպառնալիքի պատճառով, ավիաընկերությունից ասել են ավստրիական APA գործակալությանը:

Ավիաընկերությունը նաև հայտնել է, որ վայրէջքից հետո Airbus A320 «ինքնաթիռը ստուգվել է» Բուլղարիայի մայրաքաղաքում։ Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, հայտնում է Deutsche Welle-ն։

Բրիտանական Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռումբի մասին սպառնալիքի ազդանշան է ստացվել, երբ ինքնաթիռը թռչում էր Բուլղարիայի վրայով։

Բուլղարիայի իշխանությունները հեռուստաալիքին հայտնել են, որ Սոֆիայում վայրէջք կատարելուց առաջ ինքնաթիռին ուղեկցել է Բուլղարիայի ռազմաօդային ուժերի կործանիչ։ Սոֆիայում վայրէջքից հետո բոլոր ուղևորներն իջել են ինքնաթիռից։

Leave a comment