Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ճանապարհին․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ճանապարհին․ կան վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 54-ամյա Եր եմ Գ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Leave a comment