10:50 19.10.2026 (Թարմացված է: 10:57 19.10.2026)
Բաժանորդագրվել
Հայկական արտադրանքում հայտնաբերված նյութերն արգելված են Եվրամիության երկրների տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Լատվիայում արգելել են Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք՝ դրա մեջ հայտնաբերված պեստիցիդների պատճառով։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ 57,6 կգ քաշով թեյի խմբաքանակում հայտնաբերվել են տոլֆենպիրադի մնացորդները, իսկ այս պեստիցիդի օգտագործումն արգելված է Եվրամիության երկրներում։ Բացի այդ, հայտնաբերված 2 այլ պեստիցիդների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամետօքսամի դեպքում գերազանցվել է թույլատրելի սահմանը։
Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայության որոշմամբ՝ արտադրանքը պետք է ոչնչացվի կամ ուղարկվի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր։