https://arm.sputniknews.ru/20261018/evrvopaser-hasarakutjany-petq-e-zgushacnel-vor-irenc-skhal-en-kvoghmnvorvoshum-surenjanc-108261419.html
Եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում. Սուրենյանց
Եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Սուրենյանցը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայից։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T16:05+0400
2026-10-18T16:05+0400
2026-10-18T16:12+0400
սուրեն սուրենյանց
ռուսաստան
եվրոպա
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108261058_0:0:1921:1080_1920x0_80_0_0_49afcfa588458afbfee85df1752e8250.png.webp
Եվրոպական լիդերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ դրսևորվում է նույնիսկ COP17-ի օրերին. ոչ մի եվրոպական լիդեր չի մասնակցել COP17-ի առաջնորդների հավաքին, որովհետև COP17-ը Ռուսաստանի դեմ օգտագործվող միջոցառում չէր, հետաքրքրություն էլ չունեին, հայտարարել է Սուրեն Սուրենյանը։«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ քաղաքագետը քննարկել է տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինող փնտրելու Արևմուտքի ու Հայաստանի չդադարող փորձերն ու դրա հետևանքները։ Սուրենյանցը նկատում է՝ եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում, և Ռուսաստանին փոխարինողները Փարիզում կամ Բրյուսելում չեն լինելու, այլ Անկարայում կամ Բաքվում: Ըստ Սուրենյանցի՝ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ ոչինչ չունեն Արևմուտքում, բայց Հարավային Կովկասում իրենց ստրատեգիան է, որ դոմինանտ լինի թուրքական գործոնը․Սուրենյանցը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայից, որի որոշ դետալներ այս օրերին երբեմն մեկնաբանում են որպես «արտաքին քաղաքականության կուրսի վերանայում»։Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108261058_187:0:1627:1080_1920x0_80_0_0_88570a208b8d3841862b77ad8eb5d386.png.webp
սուրեն սուրենյանց, ռուսաստան, եվրոպա, հայաստան, видео
սուրեն սուրենյանց, ռուսաստան, եվրոպա, հայաստան, видео
Սուրենյանցը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայից։
Եվրոպական լիդերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ դրսևորվում է նույնիսկ COP17-ի օրերին. ոչ մի եվրոպական լիդեր չի մասնակցել COP17-ի առաջնորդների հավաքին, որովհետև COP17-ը Ռուսաստանի դեմ օգտագործվող միջոցառում չէր, հետաքրքրություն էլ չունեին, հայտարարել է Սուրեն Սուրենյանը։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ քաղաքագետը քննարկել է տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինող փնտրելու Արևմուտքի ու Հայաստանի չդադարող փորձերն ու դրա հետևանքները։ Սուրենյանցը նկատում է՝ եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում, և Ռուսաստանին փոխարինողները Փարիզում կամ Բրյուսելում չեն լինելու, այլ Անկարայում կամ Բաքվում:
«Հայաստանի քաղաքական դաշտում արևմտամետ չկա․ դրանք արևմտամոլներ են, պարզապես հակառուսական ստրիպտիզի վարպետներ են։ Ժամանակը կգա և կպարզվի, որ նրանք ամենամեծ վնասն են տվել արևմտյան արժեհամակարգին»։
Ըստ Սուրենյանցի՝ հայ ժողովրդի, Հայաստանի դեմ ոչինչ չունեն Արևմուտքում, բայց Հարավային Կովկասում իրենց ստրատեգիան է, որ դոմինանտ լինի թուրքական գործոնը․
«Էլ քանի՞ անգամ Թրամփը կամ Եվրամիության որևէ պաշտոնյա պիտի հայտարարեն, որ Թուրքիան իրենց շահերի գլխավոր կրողն ու տրանսլյատորն է այս ռեգիոնում, որ մենք հասկանանք, թե իրենք ինչ ստատուս քվո կամ անվտանգային ճարտարապետություն են պատկերացնում։ Իրանց հետաքրքրում է Ռուսաստանի ազդեցության թուլացումը, Իրանի շրջափակման խորացումը, Չինաստանի ազդեցության կանխումը և այլն: Եվ այդ քաղաքականությանը հետևել նշանակում է՝ Հայաստանը դնել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Սուրենյանցը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայից, որի որոշ դետալներ այս օրերին երբեմն մեկնաբանում են որպես «արտաքին քաղաքականության կուրսի վերանայում»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։