Օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում․ օգնության են հասել փրկարարները


Փետրվարի 13-ին՝ ժամը 11։28-ին, Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են  Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 


Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումների քանակ2

Leave a comment