Պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մրցունակ գյուղատնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է գյուղատնտեսներին և ոլորտի ներկայացուցիչներին Գյուղատնտեսի օրվա առթիվ՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացման, արտադրողականության բարձրացման և ․ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը ոլորտի զարգացման ու մրցունակության ապահովման գործում։
«Սիրելի՛ գյուղատնտեսներ, ոլորտի ներկայացուցիչներ և աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսի օրվա առթիվ։
Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, իսկ ձեր աշխատանքը՝ պարենային անվտանգության, գյուղական համայնքների զարգացման և երկրի տնտեսական առաջընթացի կարևոր հիմքերից մեկը։ Այն պահանջում է գիտելիք, հետևողականություն, պատասխանատվություն և նվիրում։