Դրոնների լայնածավալ հարձակում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հոսպիտալացվել են

https://arm.sputniknews.ru/20261018/drvonneri-lajnatsaval-hardzakum-leningradi-marzi-vra-1-kin-ev-3-erekha-hvospitalacvel-en-108265639.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1487/13/14871387_161:0:2892:2048_1920x0_80_0_0_af5936f2362391644ab7b322285c083f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, սանկտ պետերբուրգ, հատուկ ռազմական գործողություն

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, սանկտ պետերբուրգ, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Մարզպետը հայտնել է Լենինգրադի մարզի տարածքում արդեն 135 անօդաչու թռչող սարք է խոցվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Ինչպես նշել է մարզի ղեկավարը, Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է 135 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

«Գրանցվել է ԱԹՍ-ի բեկորների անկում Գատչինայի բազմաբնակարան բնակելի շենքի վրա։ Լոմոնոսովի շրջանի Նովոսելյե բնակավայրում վնասվել է կայանված 55 ավտոմեքենա։ Արձանագրվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ։ Մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ, և էլեկտրամատակարարումն օպերատիվորեն վերականգնվում է։ Այս պահին Յանինոյում երկու տրանսֆորմատորային ենթակայան շարունակում է անջատված մնալ», – գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։

Առանց էլեկտրականության է մնացել 50 բազմաբնակարան շենք, որտեղ բնակվում է շուրջ 20 հազար մարդ։

Գատչինայի և Լոմոնոսովի շրջաններում տուժածներ չկան։

«Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հոսպիտալացվել է չորս մարդ՝ կին և երեք երեխա։ Նրանց բոլորի մոտ առկա են ածխածնի մոնօքսիդի (հրդեհի ժամանակ առաջացող շմոլ գազի) թունավոր ազդեցության ախտանշաններ», – նշել է պաշտոնյան։

Իր հերթին Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել «Պետերբուրգյան նավթային տերմինալի» տարածքում և Սանկտ Պետերբուրգի տարբեր շրջաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում։

«Այս գիշեր Պետերբուրգը ենթարկվել է ուկրաինացի նացիստների կողմից ռազմական նշանակության անօդաչու միջոցների հարձակման։ Գործում են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը մարում են Նևսկի, Կրասնոսելսկի, Կրասնոգվարդեյսկի և Մոսկովսկի շրջաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում, ինչպես նաև «Պետերբուրգյան նավթային տերմինալի» տարածքում բռնկված հրդեհները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանափակվել է Պուլկովո օդանավակայանի աշխատանքը», – նշել է Բեգլովը։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հնարավոր են բջջային ինտերնետի աշխատանքի խափանումներ։

Օպերատիվ շտաբը համակարգում է քաղաքային ծառայությունների գործունեությունն ու միջգերատեսչական փոխգործակցությունը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment