Հորմուզի նեղուցում 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավ է պայթել

https://arm.sputniknews.ru/20261017/hvormuzi-neghucum-2-milivon-barel-navt-teghapvokhvogh-lcanav-e-pajtel–108257072.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В Ормузском проливе загорелся супертанкер, перевозивший более двух миллионов баррелей нефти

Sputnik Արմենիա

В Ормузском проливе загорелся супертанкер, перевозивший более двух миллионов баррелей нефти

2026-10-17T18:33+0400

true

PT0M16S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108256613_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0ced94e3ab65b195d6e3030d306d7729.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, լցանավ, պայթյուն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , видео

հորմուզի նեղուց, լցանավ, պայթյուն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , видео

Բաժանորդագրվել

Ականի պայթյունի հետևանքով նավի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել։

Հորմուզի նեղուցում նավթային հսկա լցանավ է պայթել: Tasnim գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ 2 մլն բարել նավթ տեղափոխող նավն ընթանում էր Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով:

Ականի պայթյունի հետևանքով նավի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից մանրամասնել են, որ նավն անջատել է տեղորոշման բոլոր համակարգերն ու ռադարային սարքավորումները, որպեսզի կարողանա աննկատ անցնել արգելված ուղով, սակայն ծովային ականի է դիպել, ինչին հզոր պայթյուն է հաջորդել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը չեն պարզաբանել՝ որ երկրի լցանավի մասին է խոսքը, չեն նշել նաև անունը։ Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցը հատել փորձող մեկ այլ լցանավի պայթյունի մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment