Մոսկվայից Երևան չվերթ է չեղարկվել, երեքն ուշանում են

Այսօր Մոսկվայից Երևան երեք ավիաչվերթ ուշանում է, ևս մեկը չեղարկվել է


ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Մոսկվայից Երևան երեք ավիաչվերթ ուշանում է, ևս մեկը չեղարկվել է: Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները:


Մասնավորապես, ուշանում է Aeroflot ավիաընկերության երկու չվերթերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից.


SU 1994 — ժամանումը նախապես պլանավորված էր 04:30-ին, հաշվարկային ժամանակը՝ 18:55.


SU 1966 — ժամանումը պլանավորված էր 05:45-ին, հաշվարկային ժամանակը՝ 17:45:


Ուշանում է նաև Shirak Avia ավիաընկերության 5G 9510 չվերթը «Վնուկովո» օդանավակայանից: Ժամանումը նախատեսված էր 10:00-ին:


Բացի այդ, չեղարկվել է «Ազիմուտ» ավիաընկերության A4 7029 չվերթը «Վնուկովոյից», որը պետք է Երևան ժամաներ 10:20-ին:


Ուշանում են նաև Երևանից Մոսկվա երկու չվերթեր:


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությանը:


Leave a comment