Ուժեղ Հայաստանը» առաջարկում է ավտոմատ գրանցել եվրոպական բոլոր դեղերը․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը

««Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ»,- հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա մանրամասներ հաղորդեց ԱԺ-ում ներկայացրած իրենց առաջին օրենսդրական նախաձեռնության մասին. «Հայաստանում գրանցված է ընդամենը 3900 դեղ, իսկ Եվրոպայում գրանցված է 25 հազար դեղ։ Հայաստանում կա մրցակցության բացակայություն։ Եվրոպական դեղերն անցել են ստանդարտիզացիայի լավագույն փուլերը, ավելի որակյալ են։ Ստրասբուրգ այցի ժամանակ մենք հանդիպեցինք Եվրոպայի դեղերի կոմիտեի հետ, պայմանավորվեցինք, որ նրանք մեզ կաջակցեն, որպեսզի Եվրոպայում գրանցված բոլոր դեղերը հնարավոր լինի ավտոմատ գրանցել Հայաստանում 1-1,5 տարվա ընթացքում։ Մեր հայրենակիցները էժան, որակով դեղեր կկարողանան գնել Հայաստանում։ Ստվերը կնվազի, բյուջեում ավելի շատ գումար կլինի, առողջապահության նախարարության ծախսերը կնվազեն, քանի որ դեղերը կէժանանա, իսկ եվրոպական դեղերն ավելի էֆեկտիվ կլինեն, քան այն դեղերը, որոնք հիմա սպառում ենք։ Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական ծրագրեից առաջինը մենք մեկնարկում ենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment