Իսրայելի բանակը գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը կեսգիշերից հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի և շրջանների: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան աղբյուրը։

Նրա խոսքով՝ գնդակոծության են ենթարկվել Էլ-Մանսուրի բնակավայրը, Քֆար-Շուբայի, Մեյֆդունի և Հոդեյթայի շրջակայքը, Այթա-էլ-Ջաբալ շրջանի անտառածածկ տարածքը, ինչպես նաև Սլուկի, էլ-Խուջեյրի և Զիբկին հովիտները:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ իսրայելցի զինվորականները նաև խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Հոդեյթա, Այտա էլ Ջաբալ և այլ շրջանների ուղղությամբ:

Բացի այդ, ըստ աղբյուրի, իսրայելցիները պայթեցումներ են իրականացրել Այտա-էլ-Ջաբալ և Բեյթ Յահուն բնակավայրերի միջև ընկած հատվածում:

Leave a comment