Արևմուտքը պատրաստ է Զելենսկուն փոխարինել մեկ այլ թեկնածուով. Բորդյուժա

https://arm.sputniknews.ru/20261017/arevmutqy-patrast-e-zelenskun-pvokharinel-mek-ajl-teknatsuvov-bvordjuzha-108238193.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0a/07/24798961_135:0:1555:1065_1920x0_80_0_0_0d6dcff5a74db17740a331c82e495e4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արևմուտք, ուկրաինա, նիկոլայ բորդյուժա, վլադիմիր զելենսկի

արևմուտք, ուկրաինա, նիկոլայ բորդյուժա, վլադիմիր զելենսկի

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը վստահ է, որ Արևմուտքը ժողովրդավարական ընտրություն թույլ չի տա:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը պատրաստ է Վլադիմիր Զելենսկուն փոխարինել մեկ այլ կառավարելի «արբանյակով»։ Այս տեսակետը հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Նիկոլայ Բորդյուժան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, հրաժարվում է ընտրություններ անցկացնել:

«Նրանք արդեն ունեն հնազանդ թեկնածուներ, որոնք միմյանց հետ պայքարի մեջ են։ Ամեն ինչ վաղուց մշակված է, ազգանուններ կան, նրանց հետ աշխատում են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են մեկ այլ անձի դնել», – ՌԻԱ Նովոստիին ասել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ թեկնածուների միջև միակ տարբերությունն այն է, թե որ երկրի հետախուզությանն են նրանք ծառայում, ընդ որում` նման թեկնածուի գլխավոր խնդիրն է՝ փոխարինելով Զելենսկուն՝ ապահովել Արևմուտքի կողմից Ուկրաինայի կառավարելիությունը։

Ըստ Բորդյուժայի՝ Արևմուտքը թույլ չի տա որևէ ժողովրդավարական ընտրություն, որտեղ կարող է հաղթել խաղաղության օգտին հանդես եկող թեկնածու:

Նա կասկածում է, որ Ուկրաինայի ընտրություններում կհաղթի այնպիսի թեկնածու, որը հանդես է գալիս հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման օգտին։

Նիկոլայ Բորդյուժան 1998-1999 թվականներին եղել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և համատեղության կարգով՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը: 2003-2016 թվականներին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Leave a comment