Քանի՞ անձ է բուժօգնություն ստացել «Երևան ուելնեսում». պարզաբանում են քաղաքապետարանից

https://arm.sputniknews.ru/20261016/qani-andz-e-buzhognutjun-stacel-erevan-uelnesum-parzabanum-en-qaghaqapetaranic-108229775.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/10/71197822_89:0:1513:1068_1920x0_80_0_0_745231b316b503417300d2f41fadf769.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շտապօգնություն

շտապօգնություն

Բաժանորդագրվել

Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Տուժած մեծահասակ աշխատակիցը հոսպիտալացվել է։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի (նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով 5 անձ է բուժօգնություն ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել և երեխաների ինքնազգացողությունը վատացել է։
«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ մեկը` մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովությունից համար»,– ասաց Ազարյանը։
Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։
Ավինյանի խոսնակը նշեց, որ համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ազարյանը շեշտեց` երեխաների ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից, քանի որ նրանց ինքնազգացողությունը լավացել է հենց տեղում:
Նա նաև վստահեցրեց` մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե երեխաները խեղդվել են, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային մարզաառողջարանային համալիրից հայտնեցին, որ լողավազանում քլորի չափաբաժնի մի փոքր ավելի արտահոսք է եղել։ Նշեցին նաև, որ շտապօգնություն հենց իրենք են կանչել, բայց պարզվել է, որ խնդիր չկա։

Leave a comment