https://arm.sputniknews.ru/20261016/hajastany-ev-irany-shutvov-sahmanin-azgajin-park-ksteghtsen-iih-pvokhnakhagah-108215425.html
Հայաստանը և Իրանը շուտով սահմանին ազգային պարկ կստեղծեն. ԻԻՀ փոխնախագահ
Հայաստանը և Իրանը շուտով սահմանին ազգային պարկ կստեղծեն. ԻԻՀ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության պուրակ»։ Այնտեղ կստեղծվի ենթակառուցվածք՝ կենդանիների անխոչընդոտ միգրացիան խթանելու համար։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T19:39+0400
2026-10-16T19:39+0400
2026-10-16T19:39+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108212458_0:139:1501:983_1920x0_80_0_0_14d2aa681df7bed25eae84df1b09bb39.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանն ավարտում են երկու երկրների սահմանամերձ հատվածներում ազգային պարկի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։Անսարին նշեց, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մոտ ժամանակներս։Նրա խոսքով՝ բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության այգի»: Այս նախագիծն ընդգրկված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների օրակարգում:Անսարիի խոսքով, ընդհանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ու Իրանը արդյունավետ համագործակցություն են հաստատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։Ի թիվս այլ նախագծերի նա նշեց նաև սահմանային Արաքս գետի, նրա վիճակի և ջրի մաքրության կանոնավոր մոնիտորինգը:Նշենք, որ Երևանում COP17-ի իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Պատվիրակության կազմում է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108212458_2:0:1498:1122_1920x0_80_0_0_79f823ebaf8755914bd0bf44b82a74c2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
Բաժանորդագրվել
Բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության պուրակ»։ Այնտեղ կստեղծվի ենթակառուցվածք՝ կենդանիների անխոչընդոտ միգրացիան խթանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանն ավարտում են երկու երկրների սահմանամերձ հատվածներում ազգային պարկի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին
Sputnik Արմենիային ասաց Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։
Անսարին նշեց, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մոտ ժամանակներս։
Նրա խոսքով՝ բնության հատուկ պահպանվող տարածքը կկոչվի «Խաղաղության և բարեկամության այգի»: Այս նախագիծն ընդգրկված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների օրակարգում:
«Այգու տարածքում կձևավորվեն արահետներ երկու երկրների սահմանով վայրի կենդանիների միգրացիայի համար։ Այդպիսով, այգին կունենա և՛ խորհրդանշական, և՛ գործնական նշանակություն», – պարզաբանեց իրանցի պաշտոնյան։
Անսարիի խոսքով, ընդհանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ու Իրանը արդյունավետ համագործակցություն են հաստատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Ի թիվս այլ նախագծերի նա նշեց նաև սահմանային Արաքս գետի, նրա վիճակի և ջրի մաքրության կանոնավոր մոնիտորինգը:
Նշենք, որ Երևանում COP17-ի իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Պատվիրակության կազմում է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: