ՌԴ–ն և ԱՄՆ–ն քննարկում են տվյալների կենտրոնների ոլորտում գործակցելու հնարավորությունը

Բաժանորդագրվել

Դմիտրիևը հայտնել է, որ շուտով ռուսական և ամերիկյան կողմերը կհայտարարեն որոշ նախաձեռնությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների ոլորտում համագործակցելու հնարավորությունը։ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիևը։

«Մենք քննարկում ենք համատեղ նախագծեր Ռուսաստան-ԱՄՆ տվյալների կենտրոնների ոլորտում, այդ թվում՝ օգտագործելով նաև մեր միջուկային կայանները, ատոմակայանները»,-ասել է նա։

Բացի այդ, Դմիտրիևի խոսքով, շուտով Մոսկվան և Վաշինգտոնը կհայտարարեն որոշ նախաձեռնությունների մասին:

«Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովն անցկացվում է Մոսկվայում հոկտեմբերի 14-16-ը: ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է:

Leave a comment