Քաղաքականություն
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները «հասարակական մեծ դրական արձագանք» են առաջացրել։
«Եվ բոլոր այն շփումները, որոնք մենք այսօր պահպանում ենք, մեզ են փոխանցում այն ազդակը, որ մեր առաջարկը՝ առավելագույնս սեղմ ժամկետներում գիգավատտային հզորության ВВЭР-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ, ընկալվում է չափազանց դրական։ Նախատեսվում է նաև նախագծին հնարավոր բոլոր տեսակի աջակցություն ցուցաբերել և օպտիմալացնել այն»,- ասել է Լիխաչովը։
Հավելենք, որ Լիխաչովը սեպտեմբերի վերջին այցելել էր Երևան ու բանակցություններ անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի