Շարունակել երկխոսությունը և համագործակցությունը․ վարչապետը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Շարունակել երկխոսությունը և համագործակցությունը․ վարչապետը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

Խալեդ Ալ-Անանիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:

Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության առումով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Leave a comment