Փաշինյանն ու Թերեզա Ռիբերան քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և էներգետիկ համագործակցության հարցերը

Քաղաքականություն

16.10.2026 | 16:54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը՝ անդրադառնալով վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և էներգետիկ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ:

Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը:

Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:

Leave a comment