ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Իտալիայի դեսպանության և Իտալիայի զարգացման բանկի (CDP) ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի արտոնյալ ֆինանսավորման հնարավորությունները։
Ֆինանսների նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Իտալիայի դեսպանության և Իտալիայի զարգացման բանկի (CDP) ներկայացուցիչների հետ քննարկել է կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի արտոնյալ ֆինանսավորման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային գործընկերների համատեղ բյուջետային աջակցության ծրագրերին իտալական կողմի հնարավոր մասնակցությանը»։