«Բաքվում պահվող հայ գերիները զրկված են նամակագրության հնարավորությունից»․ Սիրանուշ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և ստանալու հնարավորությունից, ինչը վկայում է նրանց բացառիկ մեկուսացվածության մասին։ Հոկտեմբերի 16-ին անցկացվող «Ազատություն, արդարություն և վերահամարկում» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանը մանրամասնել է, որ նախաձեռնված ծրագրի շրջանակներում հավաքագրված նամակները Հայաստանի կառավարության միջոցով Ադրբեջան հասցնելու փորձերը բախվել են խոչընդոտների։ Չնայած գործադիրի պնդումներին, թե նամակները կարելի է ուղարկել «Հայփոստով», իրականում «Հայփոստը» հրաժարվում է դեպի Ադրբեջան որևէ կոմունիկացիա իրականացնելուց, ինչի վերաբերյալ առկա են պաշտոնական պարզաբանումներ և փաստացի ապացույցներ։

Բացի այդ, իրավապաշտպանն անդրադարձել է գերիների իրավունքների պաշտպանությանը՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի պետության կողմից նշանակված հանրային պաշտպանին վերջին շրջանում քանի անգամ արգելել են մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ Սահակյանի փոխանցմամբ՝ Վարդանյանը դատական ակտը չի բողոքարկել, և այն Ադրբեջանի օրենսդրությամբ մտել է օրինական ուժի մեջ։ Իսկ 15 հայ գերիների գործով Գերագույն դատարան ներկայացված բողոքները կրել են ձևական բնույթ, քանի որ ադրբեջանցի հանրային պաշտպաններին իշխանությունները նույնիսկ չեն տրամադրել Վերաքննիչ դատարանի ակտերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment