«Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը ոչինչ չի անում Իրանի անվտանգության դեմ»,- Երևանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը Հայաստան է ժամանել COP17 համաժողովի շրջանակում։
«Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին և գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ երկու երկրների միջև կապերը սերտ են, իսկ Իրանի նախագահը նախատեսում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։