Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-21:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Վ. Խորեն, Հ. Ազոյան, Ա. Խանջյան, Ֆիզկուլտուրնիկներ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Նորապատ գյուղի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 10:20-20:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի, Սայաթ-Նովա փողոցի 1/Ա-8Ա շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 10:45-20:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Շահումյան փողոց 15-րդ շենքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 16-ին ժամը 11:20-21:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սևյան, Ս. Խանզադյան, Արզումանյան փողոցների, Ավանգարդ 4-րդ թաղամասի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment