Նոր Գեղիում կրակոցից 16-ամյա պատանի է մահացել․ Հայր և որդի են ձերբակալվել (PAN.am)

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։32-ին, Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Նոր Գեղիում քաղաքացու կողմից ենթադրաբար ինքնասպանություն գործելու վերաբերյալ։

Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը։ Ոստիկանության ծառայողների իրականացրած նախնական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին իր անունով գրանցված որսորդական զենքերը փոխանցել է որդուն և նրա ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն:

Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է:

Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Leave a comment