https://arm.sputniknews.ru/20261016/haj-gerinerin-ajcelelu-harcvov-agn-n-errvord-erkrneric-ardzaganq-chi-stacel-mirzvojan-108193490.html
Հայ գերիներին այցելելու հարցով ԱԳՆ-ն երրորդ երկրներից արձագանք չի ստացել․ Միրզոյան
Հայ գերիներին այցելելու հարցով ԱԳՆ-ն երրորդ երկրներից արձագանք չի ստացել․ Միրզոյան
Sputnik Արմենիա
Հայ-թուրքական հարաբերությունները, ՀՀ ԱԳՄԱ նախարարի գնահատմամբ, այս փուլում բավականին զարգացած են։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T11:10+0400
2026-10-16T11:10+0400
2026-10-16T11:10+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
արարատ միրզոյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108191989_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b2c346b2f5e379b9f3a1b0587df3f75f.jpg.webp
Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է երրորդ երկրներին, սակայն արձագանք դեռ չկա։ «Մերիդիան» էքսպո կենտրոնում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին և այն հարցին՝ արդյոք կսպասի՞ Թուրքիան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե մինչ այդ կբացի սահմանը։ ՀՀ ԱԳՄԱ նախարարը նշեց՝ թեպետ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն գործընթացը բավականին ինտենսիվ է զարգանում։ Նա առաջարկեց հետ հայացք գցել, թե ինչ անվստահությունից են սկսել հայ-թուրքական հարաբերություններն ու այսօր ինչքան հարցերում համագործակցություն կա։«Մեր երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, և ամեն հաջորդ պահին կարող ենք գալ որոշման՝ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը երկկողմ շարժի՝ և՛ ուղևորափոխադրումնեի, և՛ բեռնափոխադրումների համար»,- նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը։
ադրբեջան
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108191989_240:0:1680:1080_1920x0_80_0_0_f0faeeb7643b39923b4962df5e13fb52.jpg.webp
հայ գերիներ, անհետ կորածներ, արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թուրքիա, видео
հայ գերիներ, անհետ կորածներ, արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թուրքիա, видео
Հայ-թուրքական հարաբերությունները, ՀՀ ԱԳՄԱ նախարարի գնահատմամբ, այս փուլում բավականին զարգացած են։
Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է երրորդ երկրներին, սակայն արձագանք դեռ չկա։ «Մերիդիան» էքսպո կենտրոնում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այդ երկրները փորձել են կամ չեն փորձել ստանալ այդ հնարավորությունը Ադրբեջանում, դրական արձագանք մեզ երրորդ երկրները չեն տվել»,- նշեց Միրզոյանը։
Նա անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին և այն հարցին՝ արդյոք կսպասի՞ Թուրքիան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե մինչ այդ կբացի սահմանը։ ՀՀ ԱԳՄԱ նախարարը նշեց՝ թեպետ չի կարող այդ հարցին պատասխանել, սակայն գործընթացը բավականին ինտենսիվ է զարգանում։ Նա առաջարկեց հետ հայացք գցել, թե ինչ անվստահությունից են սկսել հայ-թուրքական հարաբերություններն ու այսօր ինչքան հարցերում համագործակցություն կա։
«Մեր երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է, և ամեն հաջորդ պահին կարող ենք գալ որոշման՝ բացել Հայաստան-Թուրքիա սահմանը երկկողմ շարժի՝ և՛ ուղևորափոխադրումնեի, և՛ բեռնափոխադրումների համար»,- նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Միրզոյանը։