Մտադիր ենք Էկոպարեկային ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով. Փաշինյան

Մտադիր ենք Էկոպարեկային ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում, ցավոք, շարունակվում են թե՛ ապօրինի անտառահատումները, թե՛ որսագողության դեպքեր են արձանագրվում, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև այս խնդիրները կառավարելու նպատակով մենք ընդամենը 2 տարի առաջ սկսել ենք Էկոպարեկային ծառայության, այսինքն՝ ըստ էության, էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում, որն այժմ գործում է մեր տասը մարզերից չորսում, և շարունակաբար կներդնենք մյուս մարզերում նույնպես։

Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով»,- նշել է վարչապետը:

Leave a comment